Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ջորջ Քլունին առաջին «Ավրորա» մրցանակը կհանձնի 2016-ի ապրիլի 24-ին Երևանում

Ջորջ Քլունին առաջին «Ավրորա» մրցանակը կհանձնի 2016-ի ապրիլի 24-ին 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին 2016 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք որգեկոչման արարողությանը կհանձնի  «Ավրորա» մրցանակ, որն առաջին անգամ շնորհվելու է Հայոց ցեղասպանության տարիներին ուրիշների փրկության համար իրենց վտանգած անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ թեմային անդրադարձել է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը:

Մրցանակը ստեղծել են հայկական սփյուռքի առաջնորդներըˋ համագործակցելով հոլիվուդյան աստղերի և մարդու իրավունքների պաշտպանների հետ: Նախաձեռնության պաշտոնական շնորհանդեսը կլինի մարտի 10-ին (Հայաստանի ժամանակովˋ լույս մարտի 11-ի գիշերը) Նյու Յորքում: Նպատակն է փրկվածների պատմությունների միջոցով վավերագրել և արխիվացնել օսմանյան թուրքերի կազմակերպած ցեղասպանությունը, ինչպես արվում է հոլոքոստը վերապրած հրեաների դեպքում:

«Հայերին փրկած անձանց ցուցաբերած մարդկայնությունը, առատաձեռնությունը, ուժը և անձնազոհությունը մեզ պարտադրում են պատմել այս պատմությունները»,- ասել է Ռուսաստանում մեծացած բարերար, գործարար, «100 Lives» («100 կյանք») նախաձեռնության համահովանավոր Ռուբեն Վարդանյանը: «Իմ պապը փրկվել է միսիոներների կողմից»,- ասել է նա: 1 մլն դոլար արժողությամբ մրցանակը, որի լրիվ անվանումն է ««Ավրորա» մրցանակ` մարդկության զարթոնքի համար», այսպես է կոչվել Հայոց ցեղասպանության վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատվին, ով իր կյանքը նվիրաբերել է ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործին և 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում: Մրցանակի դափնեկիրները պետք է ստացած գումարը տրամադրեն այն կազմակերպություններին, որոնց աշխատանքը ոգեշչնել է իրենց:

Նախաձեռնությունն իրականացվում է հոլիվուդյան հայտնի աստղեր Ջորջ Քլունիի, Դոն Չիդլի, Մեթ Դեյմոնի, Բրեդ Փիթի հիմնադրած «Not On Our Watch» կազմակերպության հետ, որը պայքարում է հանուն աշխարհում ոճրագործությունների կանխարգելման: Այս մասին տեղեկություն է տրամադրվում նաև նախաձեռնության www.100lives.com կայքում:

«Նյու Յորք Թայմսի» հաղորդմամբˋ Ջորջ Քլունին հայտարարել է, որ խումբը և հայ հովանավորները նույն նպատակներն են հետապնդումˋ «աշխարհի ուշադրությունը բևեռել ցեղասպանության ազդեցության վրա և ռեսուրսներ ներդնել աշխարհում իրականացվող զանգվածային ոճրագործությունների դեմ պայքարելու համար»: Ժյուրիի անդամների ցանկը դեռևս հստակեցման փուլում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am