Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Forbes-ի միլիարդատերերի ցանկում հինգ հայ կա

Forbes-ի միլիարդատերերի ցանկում հինգ հայ կա

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդույթի համաձայն` բիզնես ոլորտի ամենահայտնի Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 2015 թվականի ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամսագրի պաշտոնական կայքը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ ցանկը գլխավորում է «Մայքրոսոֆթ» ընկերության նախկին ղեկավար Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվել է 79.2 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում հեռահաղորդակցության ոլորտի մագնատ, մեքսիկացի Կառլոս Սլիմ Հելուն է, ով ունի 77.1 միլիարդ դոլար: Երրորդը ներդրող Ուորեն Բաֆետն է` 72.7 միլիարդ դոլարով: Տասնյակում են իսպանացի Ամանսիո Օրտեգան, ով զբաղվում է հագուստի արտադրությամբ` 64.5 միլիարդ դոլար կարողությամբ, նրան, 54.3 միլիարդ դոլարով, հաջորդում է «Օրակլ»-ի ղեկավար Լարի Էլիսոնը, այնուհետև` Չարլզ Կոխը (42.9 միլիարդ), Դեյվիդ Կոխը (42.9 միլիարդ), Քրիստի Ուոլթոնը (41.7 միլիարդ), Ջիմ Ուոլթոնը (40.6 միլիարդ), Լիլիան Բետենկուրը (40.1 միլիարդ դոլար): Ամենահարուստ մարդկանց ցանկում կա նաեւ հինգ հայ: Ամերիկահայ Քըրք Քըրքորյանն ունի 4.2 միլիարդ դոլար և զբաղեցնում է 393-րդ հորիզոնականը: Ռուսաստանում բիզնես-գործունեություն ծավալող Սամվել Կարապետյանը 4 միլիարդ դոլարով 418-րդն է, Դանիլ Խաչատուրովը, 1.6 միլիարդով, 1190-րդը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), 8.3 միլիարդով, 162-րդ հորիզոնականում է: Արգենտինահայ Էդուարդ Էռնեկյանը 1006-րդն է` 1.9 միլիարդ կարողությամբ:

Այս տարի Forbes-ի միլիարդատերերի ցանկում ռեկորդային՝ 290 նոր անուն է հայտնվել, այդ թվում լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը: Նորաթուխ միլիարդատերերի մոտ 25%-ը` կամ 71 հոգի, Չինաստանից են: 57 նոր միլիարդատեր ԱՄՆ-ից են, 28-ը՝ Հնդկաստանից:

Forbes-ն այս տարի աշխարհում 1826 միլիարդատեր է հաշվել, որոնք միասին ունեն 7.05 տրիլիոն դոլարի կարողություն: Միլիարդատերերից 46-ի տարիքը չի անցնում 40-ից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am