Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այս պահին եռյակ գոյություն չունի. Րաֆֆի Հովհաննիսյան

Այս պահին եռյակ գոյություն չունի. Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ ոչ իշխանական եռյակն այլևս գոյություն չունի, սակայն թեկուզ այլ ձևաչափով համագործակցությունը կրկին սկսելու պատրաստակամություն է հայտնում: Ազատության հրապարակում լրագրողների և քաղաքացիների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը ցավով հայտարարեց, որ եռյակն այլևս չկա: «Սակայն «Ժառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից: Ցավում ենք, որ մեր ընկներներն իրենք են իրենց քայլերով որոշել դուրս գալ եռյակից: Մենք կանք եռյակում, տասնյակում` ժողովրդին պատկանող ցանկացած ձևաչափով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց Հովաննիսյանը:

Միևնույն ժամանակ, նա հայտարարեց, որ «Ժառանգության» դռները բաց են բոլորի համար: «Մեր դռները բաց են Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի, Սեֆիլյանի, Նիկոլի, Հայրիկյանի, բոլոր-բոլոր հայրենակիցների առջև, ովքեր ուզում են ազատ, անկախ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստան: Մեր դռները բաց են բոլորի առջև: Ցավում եմ, որ այս դրությամբ, այսօրվա պահով, երբ այս հրապարակում պետք է լիներ 100 հազար հոգի, եռյակ գոյություն չունի»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ կցանկանար այս օրը հրապարակում լինել իր գործընկերների՝ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչու չէ Դաշնակցության, Ժիրայր Սեֆիլյանի, Նիկոլ Փաշինյանի հետ: «Եթե մենք բոլորս այստեղ լինեինք, կլիներ նոր Հայաստան: Սակայն ինչ-որ մեկը դա չուզեց: Իսկ մենք չուզողների մասին շատ գիտենք: Սակայն դա կարևոր չէ: Մենք հարգում ենք բոլոր-բոլորին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Ժառանգությունը» մշտապես հայ ժողովրդի շահերին ծառայող կուսակցություն է: Մի օր մենք կարող է հայտարարենք, որ կուսակցություն չենք, այլ սովորական քաղաքացիներ՝ ձեզ նման, սակայն միշտ շարունսկելու ենք ծառայել ձեզ: Թող հայ ժողովրդի համար կուսակցախաղ ուրիշները տանեն, որովհետև այդ խաղը ժողովուրդն այլևս չի ուզում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]