Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Սպորտը քաղաքականություն չի սիրում. Գաբրիել Ղազարյանը` Բաքվի Եվրոպական խաղերին մասնակցելու մասին

Սպորտը քաղաքականություն չի սիրում. Գաբրիել Ղազարյանը` Բաքվի 
Եվրոպական խաղերին մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի կարծիքով` Հայաստանը պետք է մասնակցի Բավքում կայանալիք Եվրոպական խաղերին: «Շատ մեծ փորձություն ունենք այս տարի. սպասվում են Բաքվի Եվրոպական խաղերը: Այս տարին շատ ծանր տարի է ամբողջ սպորտաշխարհի և, մասնավորապես, ըմբշամարտի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըմբշամարտի առաջնության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:  

Անդրադառնալով առաջին եվրոպական խաղերին` նախարարը շեշտեց. «Նախապատրաստական աշխատանքներ տարվում են, բայց այդ մասին պաշտոնական կհայտարարվի ավելի ուշ` անկախ նրանից կգնան, թե` ոչ: Իմ անձնական կարծիքն այն է, որ, այո, պետք է մասնակցել Եվրոպական խաղերին: Սպորտը քաղաքականություն չի սիրում: Բաքվի կողմն էլ, Միջազգային Օլիմպիական կոմիտեն, Եվրոպական Օլիմպիական կոմիտեն էլ խոստացել են ապահովել անվտանգությունը»:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Նման որոշումն ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան և Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: Խաղերը կկայանան հունիսի 12-28-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ