Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աշխարհում ամենաբարձր լողացող տոնածառը շաբաթ օրն իր լույսերն Է վառել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում


ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենաբարձր լողացող տոնածառը շաբաթ օրն իր լույսերն Է վառել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Լագոայի հեղինակավոր շրջանի Ռոդրիգո դի üրեյտաս լճում լողացող բլոկների վրա տեղադրված «անտառային գեղեցկուհուե բարձրությունը 85 մետր Է, ինչը երեք մետրով բարձր Է, քան մեկ տարի առաջ: Աճել են արտասովոր կառույցի նաեւ մյուս ցուցանիշները, որը Ռիոյի բնակիչներին եւ նրա հյուրերին ուրախացնում Է արդեն 12-րդ անգամ անընդմեջ: Տոնածառի քաշը 530 տոննա Է, ամեն օր ընդհուպ մինչեւ հունվարի սկիզբը նրա վրա մութն ընկնելուն պես կվառվի 2,9 միլիոն լամպ, որոնք միացած են 37 հազար մետր լուսային հաղորդալարով: Դրանք կառավարում Է համակարգիչը, որը մշտապես փոխում Է գունային նախշերը: Էլեկտրականությունն արտադրում են յոթ գեներատորներ՝ ավելի քան 2,5 հազար կիլովատ հզորությամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am