Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մարտ

Հայոց ցեղասպանության թեմայով վերջին տարիների ավելի քան 20 գրքեր հասանելի են Ազգային գրադարանում


ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում ներկայացվեցին Հայոց ցեղասպանության թեմայով վերջին տարիներին  լույս տեսած ավելի քան 20 գրքեր: Գրադարանի Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի աշխատակիցներ Լուսինե Ղուկասյանը, Մերի Մանուկյանը, Բալասան Հարությունյանը ներկայացրեցին  2012-2014 թթ. հրատարակված և վերահրատարակված գրքերի ամփոփ նկարագիրը: Դրանք գրքեր են, որոնք այս կամ այն չափով ներկայացնում են Հայոց ցեղասպանության սարսափն ու արհավիրքը հայ ժողովրդի կյանքում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային գրադարանի Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի վարիչ Օլյա Աղայանը ներկայացված գրքերը առկա են գրադարանի ֆոնդերում և հասանելի են ընթերցողներին:

Գրքերը հայ և օտարազգի հեղինակների աշխատություններն են: Ստորև այդ գրքերից մի քանիսը:

Յաիր Աուրոն «Անընդունելի անտարբերություն»

Անտոնիա Արսլան «Արտույտների ագարակ»

Մագարիտ Աճեմյան-Ահներտ «Դռան թակոցը»

Լեն Ուիքս «Ծագումը: Բացահայտում»

Թաներ Աքչամ «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում, ուծացում»

Աստոյան Անահիտ «Դարի կողոպուտը: Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում»

Մելինե Անումյան «Ճանաչում և դատապարտում: Երիտթուրքերի դատավարությունները 1919-1921 թթ և 1926 թվականին»

Հայկ Դեմոյան «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին»

Գորան Գյուներ «Հայոց ցեղասպանությունը շվեդների աչքերով»

Հենրի Մորգենթաու «Դեսպան Մորգենթաուի պատմությունը»

Ավրորա Մարդիգանյան «Հոշոտված Հայաստան»

Հելեն Գիբբոնս «Տարսոնի կարմիր գորգերը, մի կնոջ պատմություն հայերի կոտորածների մասին»

Ռուբեն Սաֆրաստյան «Օսմանյան կայսրություն. Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը»



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ