Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ-ը տեսնում է ՌԴ-ի կառուցողական քայլերը, սակայն պատժամիջոցները վերացնել չի շտապում

ԱՄՆ-ը տեսնում է ՌԴ-ի կառուցողական քայլերը, սակայն պատժամիջոցները 
վերացնել չի շտապում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ կառուցողական քայլեր է տեսնում, սակայն շարունակում է պատժամիջոցների վերացումը կապել ՌԴ իշխանությունների հետագա քայլերի հետ: «Վերջին օրերին Ռուսաստանը կատարել է կառուցողական քայլեր: Կան բանակցություններ սկսելու մի քանի նախանշաններ և իրավիճակը կկարգավորվի մի քանի վայրերում: Կառուցողական ընտրության նախանշաններ կան: Միայն դա է ճիշտ որոշում»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` Լոնդոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նրա խոսքով` եթե Մոսկվան շարունակի կառուցողական քայլերն Ուկրաինայի ճգնաժամի ուղղությամբ, ապա ԱՄՆ-ը և ԵՄ-ը նույնպես կարձագանքեն պատժամիջոցների հարցին, որոնք, Քերրիի խոսքով, հանդիսանում են «Ղրիմի բռնակցման գինը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Քերրին ընդգծել է, որ «պատժամիջոցները կարող են վերացվել ամիսներ անց, կարող է նույնիսկ մի քանի օրից, կախված Կրեմլի որոշումներից»: 

Արդեն երկար ժամանակ է, ինչ Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի նկատմամբ:       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am