Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Խորհրդարանը սկսել է ԵՏՄ-ի հետ կապված մաքսային կարգավորումների նախագծի քննարկումը

 Խորհրդարանը սկսել է ԵՏՄ-ի հետ կապված մաքսային կարգավորումների 
նախագծի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մաքսային կարգավորումների վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացրել, որը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Համապատասխան օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: «Օրենսդրական փաթեթի այս ներկայացումն անմիջականորեն կապված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ և կոչված է ապահովել այն հարաբերությունների իրավական բազան, որոնք առաջանում են այդ անդամակցության գործընթացով պայմանավորված: Առաջարկվող փոփոխությունները կապված են  ինչպես միության անդամ այլ երկրներից ապրանքների ներմուծման կամ արտահանման հարաբերությունների հետ, այնպես էլ երրորդ երկրներից նման հարաբերությունների կարգավորման հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միրումյանը:

Նա ընդգծեց, որ գաղտնիք չէ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նշանակում է մի քանի այլ իրավական ակտերով հարաբերությունների կարգավորում: «Մասնավորապես, հիմնական փաստաթղթերն են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայամանգիրն ու 5 հավելվածները, որոնք կարգավորում են մաքսային հարաբերությունները միության հիմնական անդամ երկրների միջև, նաեւ` Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին համաձայնագիրը և, իհարկե, միության մաքսային օրենսգիրքը համապատասխան որոշումներով»,- նշեց Միրումյանը:

Անդրադառնալով օրենսդրական փաթեթի ներկայացման անհրաժեշտությանը՝ Միրումյանն ընդգծեց, որ դա պայմանավորված է նրանով, որ մի շարք կարգավորումներ վերապահված է անդամակցող երկրին, և անդամակցող երկիրը պետք է ընդունի համապատասխան օրենքներ կամ կարգավորումներ, որպեսզի սահմանվեն հարաբերությունները բոլոր այն դեպքերի համար, երբ վերը նշված փաստաթղթերով այդ կարգավորումը պարզապես վերապահված է համապատասխան անդամակցող երկրին:

Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել ՀՀ տարածքով ապրանքների տեղափոխման, հայտարարագրման, մաքսային վճարների կատարման, մաքսային հսկողության, ինչպես նաև մաքսային մարմինների իրավունքների և պարտավորությունների հետ կապված հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am