Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարանին տարածք կտրամադրվի հաջորդ տարվա սկզբին

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարանին տարածք կտրամադրվի 
հաջորդ տարվա սկզբին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու քայլերն ընթացքի մեջ են: 2015-ի առաջին ամիսներին, ամենայն հավանականությամբ, Ուրուգվայի կառավարությունը տարածք կտարամադրի թանգարանի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը: «Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը կատարվում են: Դրանց մաս պետք է կազմեն հայ համայնքի ներկայացուցիչները, Ուրուգվայի Հանրապետության Պետական համալսարանի, երկրի Զբոսաշրջության նախարարության և Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Այս քայլերը, ամենայն հավանականությամբ, կամբողջացվեն 2015 թվականի առաջին ամիսներին, և այդ ժամանակ Ուրուգվայի կառավարությունը տարածք պետք է հանձնի թանգարանի հիմնադրման համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Բոլիվիայի խորհրդարանի հայտարարությանը, որը դատապարտում է մոտ մեկ դար առաջ նշյալ ոճիրը գործածների ժխտողական քաղաքականությունը, Հակոբ Տաբակյանի խոսքով` դա ևս մեկ անգամ հաստատում է, որ Լատինական Ամերիկայի ազգերի մոտ գիտակից համոզում կա գործելու ի նպաստ ճշմարտության: «Հարավային Ամերիկայի տարբեր երկրների վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական ու քաղաքական խիստ ու շարունակական ճնշումներ են գործադրվում, որոնք վերջին տարիներին ավելի են սաստկացել, հատկապես, Արցախի հիմնահարցի առնչությամբ: Սակայն Բոլիվիայի ճանաչումը հստակ պատասխան է Էրդողանի, Ալիևի և նրանց իշխանությունների կողմից առաջարկված ժխտողականության և անպատժելիության դեմ»,-շեշտեց Հակոբ Տաբակյանը:

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես, հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների,գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև` պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենցզորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am