Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՌԴ միգրացիոն ծառայությունը 374 հայերի թույլատրել է կրկին մուտք գործել Ռուսաստան

ՌԴ միգրացիոն ծառայությունը 374 հայերի թույլատրել է կրկին մուտք գործել 
Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների համագործակցության արդյունքում 374 հայ միգրանտի համար վերացվել է ՌԴ տարածք մուտք գործելու արգելքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանն այդ տարի դյուրացրեց իր ընթացակարգերը և հնարավորություն տվեց ՀՀ քաղաքացիներին Միգրացիոն ծառայության անհատական գրությունների հիման վրա արգելանքի որոշումը վերանայել և հնարավորության դեպքում` վերացնել մուտքի արգելքը:

«Մինչ օրս մեզ է դիմել 2 հազար 923 անձ, որոնցից 2023-ի գործերն ուղարկվել են ՌԴ միգրացիոն ծառայություն: Այդ անձանցից 1771-ի դեպքում արդեն ստացել ենք պատասխաններ: Արդյունքում 374 դիմումի պարագայում պատասխանը եղել է դրական, և այդ անձինք հնարավորություն են ստացել կրկին մուտք գործել ՌԴ տարածք: Դա կազմում է դիմումների  21-22 տոկոսը, որը զգալի թիվ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Եգանյանը:

Նա ընդգծեց, որ այս մեխանիզմը վերաբերում է միայն անկանոն, անլեգալ միգրացիային: «Նման դեպքերում անձը հիմնականում խախտում է տվյալ պետության միգրացիոն օրենսդրությունը կամ վարչական իրավակարգավորումների պահանջները: Երկրից նրան չեն արտաքսում, սակայն տվյալ երկրի տարածքից դուրս գալուց հետո անձի հետագա մուտքն արգելվում է մինչև 5 տարի ժամկետով»,- ասաց Եգանյանը:

ՀՀ միգրացիոն ծառայության միջոցով ՌԴ տարածք մուտք գործելու արգելանքը հանելու համար Հայաստանի քաղաքացիները լրացնում են համապատասխան դիմումը, որն ուղարկվում է ՌԴ միգրացիոն ծառայություն: Դիմումները ստորագրվում են անձամբ Միգրացոն ծառայության պետի կողմից և ուղարկվում Արտաքին գործերի նախարարության միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am