Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ամբաստանյալ Ասկերովն իր համախոհին մեղադրել է ստախոսության մեջ

Ամբաստանյալ Ասկերովն իր համախոհին մեղադրել է ստախոսության մեջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, նոյեմբերի 20-ին կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը ներկայացրել է ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի մոտ հայտնաբերված տեսախցիկի տեսանյութերի ցուցադրությունը, որոնք կատարվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանը խախտելուց հետո՝ նախօրոք վերցրած տեսախցիկով: Տեսագրությունների մեջ նկարահանումներն ուղեկցվում են Դիլհամ Ասկերովի մեկնաբանություններով:

Ամբաստանյալը նկարահանել է Քարվաճառի մոտակա գյուղերը՝ անվանելով դրանք իրենց հին տեղանուններով: Նկարահանվել են ճանապարհները, որտեղով անցնում են զինվորական մեքենաներ, զիվորականներ ու զինտեխնիկա : Տեսանյութերում նկարահանվել է նաև ադրբեջանական հանցախմբի կողմից սպանված Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանը, ով տանում է խմբի անդամներից մեկին պատկանող ուսապարկն ու քնապարկը: Տեսագրություններից մեկում էլ Դիլհամ Ասկերովը պատմում է , որ ճանապարհին` Ջոմարդ գյուղում, բռնել են մի հայ «խոճկոր», ով մոտ 20 տարեկան է։ Նա ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներ չգիտի։ Այնուհետև նշում է, որ նրան չեն կարող բաց թողնել, քանի որ, կարող է մատնել իրենց:

Ի պատասխան դատավոր Անատոլի Թադևոսյանի հարցերին` ամբաստանյալ Ասկերովը պնդել է, թե իբր երեխան կամավոր է ուղեկցել իրենց և հնարավորություն ուներ հեռանալու, երբ ցանկանար: Դատական նիստի ընթացքում Ասկերովը խոստովանել է , որ եթե այս անգամ չձերբակալվեր, ապա հետագայում նպատակ ուներ կրկին խախտել սահմանը, անցնել Արցախի տարածք` իբր հարազատների գերեզմաններին այցելելու նպատակով: Այս առումով երկու ամբաստանյալների դիրքորոշումները կրկին հակասել են միմյանց, քանի որ Գուլիևը պնդել է, թե գերեզմաններ այցելելու մասին երբևէ խոսք չի եղել, իսկ ամբաստանյալ Ասկերովն իր նախկին համախոհին մեղադրել է ստախոսության մեջ։

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումենե կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am