Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կրեմլը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամագրվելու երաշխիքներ Է պահանջել

Կրեմլը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամագրվելու երաշխիքներ Է պահանջել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանին «այն բանի 100-տոկոսանոց երաշխիքներ են անհրաժեշտ, որ ոչ մի երկիր չի մտածում, որ Ուկրաինան անդամագրվի ՆԱՏՕ-ին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է BBC News-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստանի հետ սահման դաշինքի աստիճանական առաջխաղացումը Մոսկվային ստիպեց «անհանգստանալ» եւ նախազգուշական լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: «Մենք ցանկանում ենք լսել, որ ՆԱՏՕ-ն կդադարեցնի Ռուսաստանի սահմաններին մոտենալը, որ ՆԱՏՕ-ն կդադարեցնի ուժերի հաշվեկշռի խախտման փորձերը: Բայց, ցավոք, մենք դա չենք լսում»,- մամուլի քարտուղարի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 17-ին գերմանական Bild թերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ ներկա փուլում հանրապետության համար վաղ Է ՆԱՏՕ-ին անդամակցելը: 

Պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամագրվելու հեռանկար, նա ասել Է. «Կա Եվրամիություն մտնելու հեռանկար: Եթե մենք նույնիսկ դիմեինք ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ապա դաշինքն ինքը դրան պատրաստ չԷր լինի: Միայն այն դեպքում, երբ մենք բարեփոխումներ կիրականացնենք Ուկրաինայում եւ կհամապատասխանենք չափանիշներին, այդ ժամանակ մենք կկարողանանք հարցնել բնակչությանը՝ ցանկանում Է նա արդյոք միանալ դաշինքին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am