Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Ֆրեզնոյում կայացել է Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքի արարողությունը


ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում գտնվող Սան Խոակին հարթավայրում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ամերիկյան ABC30 հեռուստատեսությունը:

Ֆրեզնոյից ճարտարապետ Փոլ Հալաջյանի նախագծած հուշարձանը կմարմնավորի հայ ժողովրդի համար մշակութային նշանակություն ունեցող խորհրդանիշները: Բետոնից և տուֆից` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ կառուցվող հուշարձանը բաղկացած կլինի ինը սյուներից, որոնք կխորհրդանշեն Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությունը: Սյուներից առաջինը կլինի 19 ֆուտ բարձրությամբ, իսկ վերջին` 15, ինչը կխորհրդանշի 1915 թվականը: Հուշարձանի սյուների վերևում կիսատ լուսապսակ կլինի, որը կխորհրդանշի Ցեղասպանության թողած ճեղքը և հայ ժողովրդի միասնությունը: Հայոց ցեղասպանությանը նվիրվարծ հուշարձանը կօծվի 2015 թվականի ապրիլի 24-ին:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ