Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Մեկնարկում է «Վիքին սիրում է գիտություն» վեցամսյա մարաթոնը


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Վիքին սիրում է գիտություն» վեցամսյա մարաթոն, որի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 25-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ից:

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որի առաջնահերթ խնդիրներից է աջակցել և խթանել համացանցում հայերեն բովանդակության և Հայաստանի մասին օտար լեզուներով բովանդակության զարգացումը՝ հատկապես «Վիքիպեդիայի» և քույր վիքինախագծերի օգնությամբ, նպատակ ունի «Վիքին սիրում է գիտություն» նախաձռենության միջոցով «Հայերեն Վիքիպեդիան» համալրել գիտակրթական բարձրակարգ հոդվածներով:

«Վիքին սիրում է գիտություն» նախագծի շրջանակներում կազմակերպվում են ամենամսյա երկօրյակներ, որի ընթացքում հետաքրքրված մասնակիցները ծանոթանում են վիքիխմբագրման գործիքներին և ձեռք են բերում համապատասխան հմտություններ։

Մարաթոնի ավարտին կորոշվեն հաղթողները՝ լավագույն մասնագիտական խումբը կամ խմբերը և լավագույն խմբագրողները (լավագույն մասնագիտական խմբերից):

Մարաթոնին մասնակցելու համար ցանկացողները կարող են գրանցվել «Վիքին սիրում է գիտություն» նախագծի՝ մասնակիցների էջում, իսկ ովքեր ծանոթ չեն վիքիխմբագրման գործիքներին, ամեն չորեքշաբթի ժամը 16:00-ին կարող են մասնակցել աշխատաժողովի Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում (Այգեստան 1/30):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ