Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սիրիական բանակը տարածքներ է գրավել Հալեպում

Սիրիական բանակը տարածքներ է գրավել Հալեպում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել  Հալեպի հյուսիսում գտնվող Հանդարաթ շրջանի մերձակայքում գտնվող ալ Հալաբի ագարակի և Թել Մդաֆա շրջանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, թեժ բախումներ են ընթանում Հալեպի Բանի Զեյդ թաղամասում սիրիական և ազատ  բանակների միջև: Տեղեկություններ են ստացվել, որ Սիրիայի ազատ բանակի տասնյակ անդամներ են սպանվել և վիրավորվել:

ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակը զինյալների թաքստոցներ է ոչնչացրել Հալեպի մերձակա գյուղերում: Համաձայն նույն աղբյուրի, Հոմսի Թել Աբու Սանասիլ գյուղում բանակը հարձակվել է զինյալների վրա, կանխել նրանց Ջաբուրին գյուղ ներխուժելու փորձը: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Դամասկոսի Դումա գյուղում հոկտեմբերի 19-ին ականապատ մեքենայի պայթյունից վիրավորվել է Ահմադ Տահան` Սիրիայի ընդդիմության ղեկավարներից մեկը, սպանվել է նրա որդին:

Սիրիական իշխանությունների տեղեկացմամբ, Սիրիայում ընդդիմադիրների շարքերում կառավարական ուժերի դեմ պայքար են մղում աշխարհի ավելի քան 80 երկրների 100 հազարից ավելի ապստամբներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am