Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գևորգ Սահակյանը և Կարապետ Չալյանը` աշխարհի բանակային առաջնության չեմպիոններ

Գևորգ Սահակյանը և Կարապետ Չալյանը` աշխարհի բանակային առաջնության 
չեմպիոններ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում ընթացող բանակայինների ըմբշամարտի 29-րդ աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի  մրցաշարի 1-ին օրը փայլուն հանդես եկան Հայաստանի պատվիրակները. մրցագորգ ելած մեր բոլոր 4 ըմբիշներն էլ անմասն չմնացին խաղարկվող մրցանակներից: 

Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ ելույթ ունեցած ըմբիշներից երկուսը` Գևորգ Սահակյանը (66 կգ) և Կարապետ Չալյանը (75 կգ) հաղթանակով ավարտեցին իրենց անցկացրած բոլոր գոտեմարտերն ու թիմային 15-ական միավոր պարգևելով Հայաստանի հավաքականին՝ արժանացան ոսկե մեդալների:
66 կգ քաշային Գևորգ Սահակյանն, ով անցյալ տարի այս մրցաշարում դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, այս անգամ բարելավեց իր ցուցանիշն ու արծաթը փոխարինեց ոսկիով: Գևորգը առանց մեծ դժվարության նախնական փուլերում բացահայտ առավելությամբ հաղթանակներ տոնեց մոնղոլ Բյամբարոջի ու եգիպտացի Սայեդ Սայեդի նկատմամբ: Ապա կիսաեզրափակիչում 5:1 հաշվով պարտության մատնեց գերմանացի Դենիզ Մենեկսին: Իսկ ահա եզրափակիչում Սահակյանից ընդամենը 1 րոպե 34 վայրկյան պահանջվեց գետնելու ու մաքուր հաղթանակ տոնելու ամերիկացի Բրիք Սադորիսի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշմարտի ֆեդերացիան:
2013 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն գյումրեցի Կարապետ Չալյանն էլ իրեն հավասարը չունեցավ 75 կգ քաշայինների մրցապայքարում: Նա վիճակահանության արդյունքներով պայքարն սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ 8:1 հաշվով հաղթեց Անգոլայի ներկայացուցիչ Աբդեկրիմ Ուակալին, իսկ կիսաեզրափակիչում էլ 8:0 հաշվով առավելության հասավ լիտվացի Վալդեմարաս Վենսկայտիսի նկատմամբ: Ամերիկացի  Ջոն Անդերսոնի հետ եզրափակիչ գոտերմարտը ընթացավ չափազանց լարված ու դիտարժան պայքարում, և Կարապետին հաջողվեց 4:3 հաշվով հաթել ու հռչակվել բանակայինների աշխարհի չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am