Շոու բիզնես

Բարբարա Սթրեյզանդը ռեկորդ Է սահմանել Billboard չարտում

1 րոպեի ընթերցում

Բարբարա Սթրեյզանդը ռեկորդ Է սահմանել Billboard չարտում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Բարբարա Սթրեյզանդը ռեկորդ Է սահմանել Billboard չարտում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հրատարակությանը:

Սթրեյզանդը դարձել է միակ երաժիշտը, որի ալբոմները Billboard 200 չարտը գլխավորել են վերջին վեց տասնամյակներից յուրաքանչյուրում: Այժմ չարտի առաջին տեղում 72-ամյա երգչուհու Partners նոր ալբոմն Է, ընդ որում՝ այն վարկանիշում մեկնարկել է առաջին հորիզոնականից: Բացի այդ, սա Սթրեյզանդի տասներորդ ալբոմն Է, որը չարտում զբաղեցրել Է առաջին տեղը:

Ալբոմը հրատարակվել Է Columbia Records լեյբլով, եւ մինչեւ անցյալ շաբաթվա վերջը վաճառված կրկնօրինակների թվաքանակը հասել Է 196 հազարի: Սա նաեւ այս տարի առաջին շաբաթվա վաճառքների լավագույն արդյունքն Է իգական սեռի կատարողի համար:

Billboard-ի չարտը գլխավորած տասն ալբոմներով Սթրեյզանդը հասել Է Էլվիս Փրեսլիի եւ Բրյուս Սփրինգսթինի արդյունքին: Չարտն ավելի շատ գլխավորել են միայն The Beatles-ը (19) եւ Jay Z-ը (13): Կանանց շրջանում Սթրեյզանդը ռեկորդակիր Է:

Երգչուհու՝ Billboard-ի չարտը գլխավորած առաջին ալբոմը լույս Է տեսել 50 տարի առաջ: Դա People սկավառակն Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում