Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Կմեկնարկի ՀՀ տեքստիլի և հագուստի արտադրության զարգացման աջակցության ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայաստանում մեկնարկելու է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացում և մուտք դեպի շուկա ապահովելով» ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆինանսավորումն իրականացվելու է կազմակերպության արդյունաբերական զարգացման հիմնադրամին Ռուսաստանի Դաշնության կողմից կամավոր հատկացումներից:

Նշյալ ծրագիրը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ մշտական ներկայացուցչությունների և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գրասենյակի սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Ծրագրի հիմնական նպատակն է` աջակցել ՀՀ տեքստիլի և հագուստի արդյունաբերական ոլորտների զարգացմանը և խթանել հայկական արտադրանքի մուտքն, առաջին հերթին, Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև այլ միջազգային շուկաներ:

Ծրագիրն իրականացվելու է տեխնիկական հնարավորությունների բարելավման, դիզայնի և մոդելավորման նորարական մոտեցումների կիրառման և միջազգային գործարար կապերի ստեղծման միջոցով: Ծրագրի իրականացման ընդհանուր գումարը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծրագրի պաշտոնական մեկնարկի և համապատասխան փաստաթղթի ստորագրման արարողությունը կայանալու է սեպտեմբերի 23-ին, Երևանում` ՀՀ , ՌԴ և  ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաների  մասնակցությամբ:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ