Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմամբ. ՀՀ վարչապետ

Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների 
խորացմամբ. ՀՀ վարչապետ

 ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը նշել է. «Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմամբ ու ընդլայնմամբ: Մեր երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու համար»: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բարձրաստիճան ղեկավարների փոխայցելությունները, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-հնդկական կապերի ընդլայնմանը:

Կառավարության ղեկավարը և դեսպան Բաբուն քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մի շարք հայաստանյան ընկերություններ այցելելու են Հնդկաստան՝ մասնակցելու խոշոր ցուցահանդեսի: Կողմերը հույս են հայտնել, որ դա ևս կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել  Հնդկաստանի կառավարությանը՝ Տավուշի և Լոռու մարզերում կրթական ծրագրեր իրականացնելու համար: 

Այնուհետև կառավարությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության միջև ստորագրվել է ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային դասասենյակներ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Վարչապետ Աբրահամյանի ներկայությամբ հուշագիրը ստորագրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Հուշագրով Վայոց ձորի բոլոր հանրակրթական դպրոցները կհամալրվեն նոր համակարգիչներով: Ուսումնական հաստատություններում կձևավորվի նաև ներքին ցանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am