Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները նամակ են ուղարկել Բաքվում իրենց հարազատներին

Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները նամակ են ուղարկել 
Բաքվում իրենց հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտներին` Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 11-ի երեկոյան եւ ընթացել ըստ կանոնակարգի: Հանդիպման ավարտին Ադրբեջանի քաղաքացիները նամակ են փոխանցել ԿԽՄԿ ներկայացուցչին, որն էլ այն կփոխանցի Բաքվի իր գործընկերներին:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում դիվերսիոն խմբի անդամները կամ ոչնչացվել, կամ գերերվարվել են: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Ավելի ուշ ԼՂՀ իրավապահ մարմինների իրականացրած նախաքննության արդյունքում պարզվել է, որ քարվաճառցի 17-ամյա հովիվ Սմբատ Ցականյանին սպանել են Քարվաճառ թափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարել է, որ ադրբեջանցի դիվերսանտները պետք է պատժվեն համաձայն ԼՂՀ օրենքների և միջազգային նորմերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am