Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիի հանդիպումը


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ողջունել է Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երակողմ հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ԵԽ գլխավոր քարտուղարի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հետևելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերին, այս հանդիպումը դրական քայլ է երկխոսության վերսկսման առումով»,- հայտարարում է Յագլանդը: ԵԽ գլխավոր քարտուղաչը կոչ է արել  ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը զոհերի պատճառ դարձած բռնությանը վերջ տալու համար և ցավակցել է զոհերի հարազատներին:

Սոչիում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ