Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Վրաստանի նախագահն ու վարչապետն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով


ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները վստահ են, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր լեզու կգտնեն և համաձայնության կգան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Грузия online-ը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը` օգոստոսի 4-ին նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

 «Վրաստանի իշխանությունը մտահոգված է մեր երկու եղբայրական պետությունների միջև ստեղծված իրավիճակով: Ցանկանում եմ միանալ տարածաշրջանում իրավիճակի սրացումը կանխելուն ուղղված կոչերին: Դա մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի համար: Տարածաշրջանի կայունությունը բոլորիս է պետք: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է վերականգնվի, և ես վստահ եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն»,- ասել է նախագահը: 

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանն է անդրադարձել նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի կհասնեն, և տարածաշրջանում կիշխի խաղաղությունը:

«Մենք ուշադրությամբ և անհանգստությամբ հետևում ենք հարևան երկրներում ծավալվող իրադարձություններին: Ես հույս ունեմ և վստահ եմ, որ նրանք կկարողանան համաձայնության գալ, և տարածաշրջանում կիշխի խաղաղությունը: Դա շատ կարևոր է», -ասել է վարչապետը:

Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբերհատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցիցյուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իրելման դիրքերը: Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծիտարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ: Նույնժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7վիրավոր:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ