Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

ԵՄ-ն կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից


ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին զինված միջադեպերի և զոհերի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպացի դիվանագետը նման հայտարարություն է արել օգոստոսի 3-ին` կոչ անելով երկու կողմերին զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից, ուժի և դրա սպառնալիքի կիրառումից և շարունակել ջանքերը` Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում առաջիկայում աջակցել խնդրի քաղաքական լուծման և խաղաղության հաստատման հնարավորություններին` ի սատարումն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: «Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և 3 համանախագահների ջանքերին, հատկապես բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու հարցում, ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած նախագահների հանդիպման ժամանակ»,- ասվում է հայտարարությունում:

Սարգսյան-Ալիև հանդիպումը հնարավոր է կայանա եկող  շաբաթ` օգոստոսի 8-ին, Սոչիում:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ