Կարծիքներ

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն անտեսելու կոչ է անում

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն անտեսելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ յուրաքանչյուր ինքնավար պետության իրավունքն է որոշել` ում հետ համագործակցել, ինչ մակարդակի ու ինչ խորության` անկախ նրանից, թե այդ երկիրը ինչ պատժամիջոցների ներքո է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը` անդրադառանլով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արած հայտարարությանը:

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

«Սա, ըստ էության, շանտաժ է, պահանջ, որը դուրս է ցանկացած դիվանագիտական ներկայացուցչության լիազորություններից: Այն սահմանափակում է գործողության ազատությունը: Նման հայտարարություններից հետո հայակական դիվանագիտությունն ավելի քան պարտավոր է բողոքի նոտայով հանդես գալ, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանը նման խնդիր ունեցել է Իրանի հետ հարաբերությունների պարագայում: «Պետք է կառավարաթյունն անուշադրության մատնի նման սպառնալիքները, այն հարցերը, որոնք լուծում է Ռուսաստանը Հայաստանի համար որևէ այլ երկիր չի կարող լուծել, և սա չի վերաբերում մեր ճոխ ապրելու ցանկությանը, այլ մեր անվտանգությանը, որը ամենակարևոր խնդիրն է ցանկացած երկրի համար»,-ավելացրեց քաղաքագետը:

Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունները, որոնք ներգրավված են Հայաստանում, «Գազպրոմբանկ»-ն ու ՎՏԲ-ն են: Նշված երկու բանկերին են պատկանում, համապատասխանաբար, «Առէկսիմբանկ»-ը և «ՎՏԲ-Հայաստան» բանկը: Պատժամիջոցների է ենթարկվել նաև «Ռոսնեֆտ» ընկերությունը, որը հայտարարել էր «Նաիրիտի» վերագործարկման համար խոշոր ներդրումային ծրագրի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում