Շոու բիզնես

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք» մրցույթից առաջ մասնակցում է նաև վարպետության դասերի

3 րոպեի ընթերցում

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք» մրցույթից առաջ մասնակցում է նաև վարպետության դասերի

ՅՈՒՐՄԱԼԱ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մեծ ուրախությամբ է պատրաստվում հեղինակավոր մրցույթին: Լատվիայում գտնվող երգչուհին «Արմենպրես»-ի թղթակցի հետ համացանցային զրույցում նշեց, որ մրցույթի մասնակիցները շատ փորձեր են ունենում:

«Շատ լավ տրամադրություն ունեմ, որովհետև այստեղ՝ այս դրական մթնոլորտում, այլ կերպ ուղղակի չի կարող լինել: Շատ փորձեր ենք ունենում՝ առավոտյան ժամը 11-ից մինչև երեկո, սակայն խիստ հետաքրքիր է, որովհետև ամեն օր մի վարպետության դասի ենք մասնակցում, ականատես լինում և հենց ինքներս զգում ենք մեր մեջ դրական փոփոխություններ»,-նշեց Սոնա Ռուբենյանը:

Երգչուհին նաև տեղեկացրեց, որ մրցութային երկրորդ օրը հանդես կգա 6-րդ, իսկ երրորդ օրը՝ 13-րդ համարի ներքո: «Իսկ առաջին օրվա հերթականությունը կընտրեն ռուսական շոուբիզնեսի աստղերը»,-տեղեկացրեց Ռուբենյանը:

Մրցույթն Յուրմալայում այս տարի կանցկացվի հուլիսի 22-27-ը: Այն հայ ակնդրի համար կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությունը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի նախատեսվում է ցուցադրել օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն կընձեռեն ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին: Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ: Երաժշտական պրոդյուսեր Անդրեն տեղեկացրել էր, որ Սոնան կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking Ball»-ը, ինչպես նաև Մհերի հետ կներկայացնի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որը կնվիրվի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հեղինակային երգի երեկոյի ընթացքում կհնչի Ազատ Հակոբյանի «Կարոտ» ստեղծագործությունը:

Միջազգային«Նորալիք»մրցույթը կազմակերպվում է ամեն տարի:Առաջինմրցույթըտեղիէունեցել 2002 թվականին Յուրմալայում:ՄրցույթիստեղծմանգաղափարըպատկանումէԻգորԿրուտոյինև ՌայմոնդՊաուլսին: 2008 թվականիցսկսած`ամենտարիանցկացվումէնաև«Մանկականնորալիք»-ը,որիառաջինմրցույթըտեղիէունեցելնոյեմբերի28-ինև29-ին`Մոսկվայում:Երիտասարդ կատարողների«Նորալիք-2013»-իերեքմրցութայինփուլերիարդյունքումառաջատարըԿուբայի ներկայացուցիչ ՌոբերտոԿելՏորեսնէր,ովժյուրիիքվեարկությանձայներիարդյունքումհավաքելէր 357միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում