Շոու բիզնես

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը նշանակվել Է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը նշանակվել Է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը նշանակվել Է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարերի աստղը հայտնել Է Twitter-ի իր Էջում:

Ուոթսոնն օգնելու Է ՄԱԿ-ի՝ գենդերային իրավահավասարության եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարցերով զբաղվող կառույցին, որը հայտնի Է նաեւ «ՄԱԿ-կանայք» անվանումով:

«Ես այնքան երջանիկ եմ իմ աշխատանքը «ՄԱԿ-կանայք» հիանալի թիմի հետ սկսելու համար»,-գրել Է Ուոթսոնը:

«ՄԱԿ-կանայքը» համաշխարհային կազմակերպության առավել երիտասարդ կառույցներից մեկն Է: Նրա ստեղծման վերաբերյալ որոշումը 2010 թվականի հուլիսին ընդունվել Է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից. առաջին նստաշրջանը տեղի Է ունեցել 2011 թվականի հունվարին: Կազմակերպությանն են փոխանցվել Գենդերային հարցերի ու կանանց վիճակի բարելավման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի, ՄԱԿ-ի քարտուղարության՝ կանանց վիճակի բարելավման բաժնի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամի ու Կանանց վիճակի բարելավման միջազգային ուսումնական եւ գիտահետազոտական ինստիտուտի մանդատներն ու գործառույթները:

Կազմակերպությունը կոչված Է կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարել արդի հասարակության կյանքի 12 հիմնական ոլորտներում, որոնց թվում են կրթությունը, առողջապահությունը, աշխատանքի տեղավորումը, մասնակցությունը քաղաքական կյանքին ու մարդու իրավունքների հարգումը:

«Մեզ համար մեծ պատիվ Է Էմմայի հետ աշխատելը, որը, ինչպես մենք կարծում ենք, իրագործում Է ՄԱԿ-ի արժեքները»,-ընդգծել Է «ՄԱԿ-կանայք»-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան:

2009 թվականին Ուոթսոնը Գիննեսի ռեկորդների գիրք Է մտել որպես տասնամյակի ամենաբարձր վճարվող դերասանուհի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում