Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արամ Mp3-ն 20 երկրների քվեարկության արդյունքում երրորդն է

Արամ Mp3-ն 20 երկրների քվեարկության արդյունքում երրորդն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն իր «Not alone» երգով 20 երկրների քվեարկության արդյունքում երրորդն է: Ամենաշատ` 12 միավորը, Հայաստանի ներկայացուցչին տվել է Ֆրանսիան:

Երեսունյոթ երկրներում քվեարկության արդյունքների հրապարակումը սկսել է Ադրբեջանը, իսկ կեզրափակի` Սլովենիան: Բոլոր երկրները` բացառությամբ Ֆրանսիայի, իրենց միավորները կհայտնեն անգլերեն:

Արամ MP3-ի «Not alone» երգի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը` 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Մեկնարկել է «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչը. Արամ MP3-ի ելույթը 7-րդն է. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

Արամ MP3-ի ելույթն անտարբեր չթողեց. առջևում քվեարկությունն է. ՏԵՍԱԳՐՈւԹՅՈւՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am