Նիկարագուայում շարունակվող երկրաշարժերի պատճառով համազգային տագնապ Է հայտարարված
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկարագուայում բարձրագույն աստիճանի համազգային տագնապ է հայտարարվել շարունակվող երկրաշարժերի պատճառով, որոնք արդեն հանգեցրել են մարդկային զոհերի եւ նյութական մեծ վնաս են հասցրել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտարարել Է Նիկարագուայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլիոն, իշխանություններն այս միջոցին են դիմել, որպեսզի բնակչությանն առավելագույնս վտանգից զերծ պահեն տարերքի հարվածներից: Փորձագետները չեն բացառում այն բանի հնարավորությունը, որ Նիկարագուայում «ամեն պահի կարող Է տեղի ունենալ զգալիորեն ավելի մեծ մագնիտուդի երկրաշարժ, քան դա եղել Է վերջին հինգ օրում», նշել Է Մուրիլիոն:
Անցյալ շաբաթվա վերջին Նիկարագուայի խաղաղօվկիանոսյան ափին տեղի են ունեցել 6,2 եւ 6,3 մագնիտուդով հուժկու երկրաշարժեր: Դրանից հետո գրանցվել են ավելի փոքր ուժի ավելի քան հազար ստորգետնյա ցնցումներ: Տարերքի հարվածների հետեւանքով երկրում զոհվել Է առնվազն երկու մարդ, 40-ից ավելի բնակիչներ վիրավորվել են, Էական վնաս Է հասցվել բնակելի ֆոնդին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում