Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայերն իրենց ներդրումն ունեն Ուկրաինայի զարգացման գործում. ուկրաինացի փորձագետ

Հայերն իրենց ներդրումն ունեն Ուկրաինայի զարգացման գործում. ուկրաինացի 
փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերն առաջին հերթին պատասխանատվության բարձր զգացումով լի քաղաքացիներ են, ովքեր ակտիվորեն մասնակցում են քաղաքական տարբեր գործընթացների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Քաղաքական վերլուծության եւ կառավարման ուկրաինական ինստիտուտի նախագահ Ռուսլան Բորտնիկն aspekty.net-ի հետ զրույցում նշել է, որ հաճախ հայերը եղել են քաղաքական եւ սոցիալական իրադարձությունների առաջնագծում եւ առանց մտածելու զոհել իրենց կյանքը հանուն երկրի լավ ապագայի:

«Ուկրաինայի հայերը խորապես ինտեգրված են քաղաքական, պետական եւ սոցիալական ոլորտներում, եւ իրենց առավելագույն ներդրում ունեն Ուկրաինայի զարգացման գործում: Այսօր Ուկրաինայի հայերն ավելի քան երբեւէ ինտեգրված են երկրի հասարակությանը եւ կառավարման համակարգին. հենց դա է պատճառը, որ Ուկրաինայի ցանկացած ուրախություն, ուրախություն է Հայաստանի եւ հայ ժողովրիդի համար: Վշտի եւ կորստի թարմ օրինակ է Մայդանում երկու հայ ակտիվիստների մահը»,- ասաց փորձագետը: 

Ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 120 հազար հայ, սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, հայերն Ուկրաինայում մի քանի անգամ շատ են։  Նրանք բնակվում են հիմնականում Կիևում (40 հազար), Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Լվովում, Զապորոժյեում, Ղրիմի քաղաքներում և այլուր։ Ուկրաինայում գործում է 23 հայկական եկեղեցի և 2 մատուռ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, հրատարակվում են «Արագած», «Մասսյաց աղավնի» հայկական թերթերը, «Սուրբ Խաչ» հանդեսը։ 2001թ. ստեղծվել է Ուկրաինայի հայերի միությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]