Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Կարկուտից էական վնասներ չկան. գյուղատնտեսության փոխնախարար

Կարկուտից էական վնասներ չկան. գյուղատնտեսության փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի տարածքում մարտի 29-ին կեսօրից հետո 15 րոպե տևողությամբ կարկուտը մեծ ծավալներ չի ընդգրկել: Երևանին հարակից Արվամիրի և Կատայքի մարզում են Գյուղատնտեսության նախարարության աշախատնքային խմբերը, որոնք բնաչկության շրջանում համապատասխան  իրազեկման միջոցառումներ են իրականացնում: «Թարմ տեղեկատվություն ուենք բոլոր շրջաններից: Կարկուտից էական վնասներ չկան, անհանգստանալու լուրջ հիմքեր` եւս: Կարկուտը շատ մեծ չափերի չի եղել,  ամենակարևորը եղել է թաց կարկուտ, եթե այն լիներ ավելի կարծր և խոշոր,  բնականաբար, դա լուրջ վնասներ կարող էր տալ: Բացի դրանից, այժմ ծառերի վրա չկան տերևներ և դիմադրությունը շատ ամուր է, հետևաբար վնասներ չէին կարող առաջանալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը պարզաբանեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` հավելելով, որ եթե տեղ-տեղ ծառերի վրա առկա է ծաղկի թերթիկների թափում, դրանք ոչ թե կարկուտի, այլ ուժեղ քամու հետևանք են, ինչը վտանգ չի կարող ներկայացնել նախապես իրականացված փոշոտման շնորհիվ:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախարարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի  հետ լակատորներով հետևում է իրավիճակին, և  որևէ  վտանգ այս պահի դրությամբ չկա:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` կարկուտը, բացի Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններից, ընդգրկել է Էջմիածնի որոշ հատվածներ, որոնք հարակից են Արագածոտնի մարզին, Քանաքեռավանը, Եղվարդ և Աբովյան քաղաքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am