Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրյուսովցիների եվրատեսիլյան տեսահոլովակը դիտումների քանակով գերազանցել է որոշ երկրների երգերի հոլովակները

Բրյուսովցիների եվրատեսիլյան տեսահոլովակը դիտումների քանակով 
գերազանցել է 
որոշ երկրների երգերի հոլովակները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների անակնակալը «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի համար համացանցային քննարկումների առարկա է դարձել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Aram MP3 in Eurovision 2014 Promo Video»-ն ընդամենը 5 օրվա ընթացքում, մարտի 24-ի դրությամբ`  հավաքել է 45 հազար 658 դիտում։ Դիտումների այս քանակը գերազանցել է Լատվիայի (31 հազար 347), Պորտուգալիայի (43 հազար 5), Շվեյցարիայի (42 հազար 957), Ֆինլանդիայի (21 հազար 281), Մալթայի  (43 հազար 745) և  Դանիայի (20 հազար 448) «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի մասնակիցների պաշտոնական տեսահոլովակների դիտումները։

Արամ MP3-ի «Not alone» երգը ևս «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի պաշտոնական կայքում ունի ամենաշատ` 1 մլն 243 հազար 980 դիտում: «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթը Հայաստան բերելու համար կան բոլոր նախադրյալները:

ԵՊԼՀ ուսանողները, ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, «Եվրատեսիլ»-ի մասնակից 35 երկրներին կոչ էին արել քվեարկել Արամ MP3-ի «Not alone» երգի օգտին` յուրահատուկ տեսահոլովակի միջոցով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am