Շոու բիզնես

Բրյուսովցիները «Եվրատեսիլի» 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի NOT ALONE երգի օգտին

1 րոպեի ընթերցում

Բրյուսովցիները «Եվրատեսիլի» 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի NOT ALONE երգի օգտին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ինքնատիպ անակնկալ է պատրաստել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանի ուսանողական խորհրդից, ԵՊԼՀ ուսանողները, ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, «Եվրատեսիլ-2014»-ի մասնակից 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի NOT ALONE երգի օգտին: Մտահաղացումը ԵՊԼՀ ռետկորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանինը և ԵՊԼՀ շրջանավարտ, «Եվրատեսիլ»-ի հայակական պատվիրակության ղեկավարի օգնական Անուշիկ Տեր-Ղուկասյանինն է: Կազմակերպչական ողջ աշխատանքը իրականացրել է ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ի դեմս ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Ա. Թունյանի:

Բուհում համոզված են, որ ուսանողների ձայնը լսելի կլինի եվրոպական մեծ ընտանիքում և, վերջապես, մրցույթը կբերենք Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում