Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միխայիլ Վարդանյանը նշանակվել է Բայկոնուր տիեզերակայանի ղեկավար

Միխայիլ Վարդանյանը նշանակվել է Բայկոնուր տիեզերակայանի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բայկոնուր տիեզերակայանի նոր ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռոսկոսմոսի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Զուբարեւան:

«Հաստատում եմ Միխայիլ Վարդանյանին «Վերգետնյա տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների շահագործման կենտրոն-»Յուժնի» տիեզերական կենտրոն» համերկրային պետական ունիտար ձեռնարկության մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակելու մասին հրամանը»,- նշել է նա:

Միխայիլ Վարդանյանը ծնվել է 1959 թվականի մարտի 20-ին Գրոզնի քաղաքում: 1981 թվականին ավարտել է Մոժայսկու անվան ռազմաինժեներական ինստիտուտը, 1990 թվականին՝ Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիան:

Վարդանյանի ամբողջ կյանքն ու կարիերան կապված է Բայկոնուրի հետ: 1981-ից մինչեւ 2011 թվականը նա տիեզերակայանում ծառայել է ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի զինված ուժերի ինժեներային եւ հրամանատարաշտաբային պաշտոններում, զորամասերից մեկի բաժանմունքի ինժեներից հասնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հինգերորդ պետական փորձարարական տիեզերակայանի պետի պաշտոնին (Բայկոնուր տիեզերակայանն այդպես էր կոչվում մինչեւ իր ապառազմականացումը):

Վերջին տարիներին Վարդանյանն աշխատում էր «Կորպորացիա «ՎՆԻԻԷՄ» ԲԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, «Վերգետնյա տիեզերական ենթակառուցվածք» ընկերության ղեկավար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am