Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոչի 2014. Արման Սերեբրակյանը 35-րդն է լեռնադահուկի ոլորավայրէջում

Սոչի 2014. Արման Սերեբրակյանը 35-րդն է լեռնադահուկի ոլորավայրէջում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերի լեռնադահուկի ոլորավայրէջում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը: Սերեբրակյանը գրանցեց 2 րոպե 00.57 վայրկյան արդյունք: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ավստրացի Մարիո Մատը:

Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում: Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում էին: Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը կանանց դասական դահուկավազքի 10 կմ ոճում զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Գալստյանը մրցատարածությունը հաղթահարեց 35 րոպեում և 75 մասնակիցներից զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը:  Խաղերի լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերերբրակյանը զբաղեցրեց 46-րդ տեղը։ Սերերբրակյանը ցույց տվեց 2 րոպե 58,40 վայրկյան արդյունք և 71 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am