Սոչի 2014. Արման Սերեբրակյանը 35-րդն է լեռնադահուկի ոլորավայրէջում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերի լեռնադահուկի ոլորավայրէջում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը: Սերեբրակյանը գրանցեց 2 րոպե 00.57 վայրկյան արդյունք: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ավստրացի Մարիո Մատը:
Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում: Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում էին: Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը կանանց դասական դահուկավազքի 10 կմ ոճում զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Գալստյանը մրցատարածությունը հաղթահարեց 35 րոպեում և 75 մասնակիցներից զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Խաղերի լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերերբրակյանը զբաղեցրեց 46-րդ տեղը։ Սերերբրակյանը ցույց տվեց 2 րոպե 58,40 վայրկյան արդյունք և 71 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը:
- Հայաստանում շինարարության ծավալը սեպտեմբերին աճել է 14․6 տոկոսով
- Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային
բանակցությունների արդյունքները
- «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում կգործի ոսկեգործական նոր ընկերություն
- Իր պատվին կազմակերպված ընդունելությանը Էմանուել Մակրոնը ջերմորեն ողջունել
է Վիգեն Չիտեչյանին
Ելիսեյան պալատում մայիսի 14-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության 8-րդ նախագահի երդմնակալության արարողությունը Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը Էմանուել Մակրոնին հռչակել է երկրի նախագահ: - Պետք է զերծ մնանք ավելորդ շռայլություններից. Կամո Արեյանը՝ Երևանի քաղաքապետարանի
ծախսերի մասին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի խոսքով՝ դա լինելու է իրենց սկզբունքը այս և գալիք տարիներին: