Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանում շինարարության ծավալը սեպտեմբերին աճել է 14․6 տոկոսով

Հայաստանում շինարարության ծավալը սեպտեմբերին աճել է 14․6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացված շինարարության ծավալը 57 միլիարդ 121 միլիոն դրամ է. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14․6% է։ «Արմենպրեսն» այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։

Շինարարության աճը նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ 8․8% է։  Այս տարվա հունվարից սեպտեմբեր 300 միլիարդ 215 միլիոն դրամի շինարարություն է իրականացվել․ աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14․3% է։ Սեպտեմբերին իրականացված ընդհանուր շինարարության 35․1%-ը կամ 20 միլիարդ 46 միլիոնն  իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, համայքների հաշվին իրականացվել է ընդհանուր շինարարության 5․6%-ը կամ 3 միլիարդ 196 միլիոն դրամ։ Մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվել է 0․8%-ը (430.1 միլիոն դրամ), բնակչության միջոցների հաշվին՝ 18․1%-ը (10 միլիարդ 366 միլիոն դրամ), իսկ իրականացված շինարարության գերակշիռ մասն ապահովվել է շինարարական կազմակերպությունների միջոցով՝ 40․4% կամ 23 միլիարդ 81 միլիոն դրամ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am