Հայաստանում շինարարության ծավալը սեպտեմբերին աճել է 14․6 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացված շինարարության ծավալը 57 միլիարդ 121 միլիոն դրամ է. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14․6% է։ «Արմենպրեսն» այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։
Շինարարության աճը նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ 8․8% է։ Այս տարվա հունվարից սեպտեմբեր 300 միլիարդ 215 միլիոն դրամի շինարարություն է իրականացվել․ աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14․3% է։ Սեպտեմբերին իրականացված ընդհանուր շինարարության 35․1%-ը կամ 20 միլիարդ 46 միլիոնն իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, համայքների հաշվին իրականացվել է ընդհանուր շինարարության 5․6%-ը կամ 3 միլիարդ 196 միլիոն դրամ։ Մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվել է 0․8%-ը (430.1 միլիոն դրամ), բնակչության միջոցների հաշվին՝ 18․1%-ը (10 միլիարդ 366 միլիոն դրամ), իսկ իրականացված շինարարության գերակշիռ մասն ապահովվել է շինարարական կազմակերպությունների միջոցով՝ 40․4% կամ 23 միլիարդ 81 միլիոն դրամ։
- Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային
բանակցությունների արդյունքները
- «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում կգործի ոսկեգործական նոր ընկերություն
- Իր պատվին կազմակերպված ընդունելությանը Էմանուել Մակրոնը ջերմորեն ողջունել
է Վիգեն Չիտեչյանին
Ելիսեյան պալատում մայիսի 14-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության 8-րդ նախագահի երդմնակալության արարողությունը Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը Էմանուել Մակրոնին հռչակել է երկրի նախագահ: - Պետք է զերծ մնանք ավելորդ շռայլություններից. Կամո Արեյանը՝ Երևանի քաղաքապետարանի
ծախսերի մասին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի խոսքով՝ դա լինելու է իրենց սկզբունքը այս և գալիք տարիներին: - Ռիո դե ժանեյրոյում ավարտվել է Օլիմպիական խաղերի ուղիղ հեռարձակումներն ապահովող
միջազգային կենտրոնի շինարարությունը
XXXI ամառային Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը Բրազիլիայում: