Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվեց «EYP Business Simulation» դերախաղ- համաժողով


ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվեց Արևելյան Գործընկերության երկրներում բիզնես միջավայրի զարգացման մասին «EYP Business Simulation» դերախաղ-համաժողով: Նախաձեռնությունը Հայաստանում ԵՄ Կենտրոնի և Եվրոպական երիտասարդական պառլամենտինն էր: Համաժողովը համախմբեց ավելի քան 30 երիտասարդների, որոնք աշխատեցին 4 աշխատանքային խմբերում՝ յուրաքանչյուրը ներկայացնելով Արևելյան գործընկերության երկրների բիզնես միջավայրի զարգացման պոտենցիալը մի շարք ներդրողների: «Մտածում էինք կազմակերպել բիզնես միջավայրի զարգացման ծրագիր` դերախաղի միջոցով, քանի որ դերախաղի շնորհիվ ավելի հեշտ է բացահայտել թե քո երկրի, թե մյուս երկրների բացերը: Մենք ընդօրինակեցինք Հարվարդի բիզնես դպրոցի մոդելը, կազմեցինք չորս աշխատանքային խմբեր, որոնք պետք է ներկայացնեին նախագիծ: Մասնակիցների թվում են Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց միջոցառման համակարգող Հովսեփ Պատվականյանը: Պատկանյանը նշեց, որ դերախաղի բիզնես պլանները հետագայում ներկայացվելու են Բեռլինի գլխավոր գրասենյակ` Եվրոպական երիտասարդական պառլամենտ: 

Միջոցառման ընթացքում խոսվեց նաև ՀՀ-ԵՄ վիզային համակարգի դյուրացման մասին: 2014 թ․ հունվարի 1-ին ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը: Վիզայի վճարը 60 եվրոյից նվազեցվել է 35 եվրոյի (վճարումը պետք է կատարվի դեսպանությունում տվյալ պահին գործող եվրոյի կուրսին համարժեք ՀՀ դրամով), մի շարք կատեգորիաների անձինք ընդհանրապես  ազատվել են վիզայի վճարից:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ