Շոու բիզնես

«Օսկար» մրցանակաբաշխությանը հարգանքի տուրք կմատուցեն Նելսոն Մանդելային

2 րոպեի ընթերցում

«Օսկար» մրցանակաբաշխությանը հարգանքի տուրք կմատուցեն Նելսոն Մանդելային

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ U2 խումբը «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ի հիշատակ Նելսոն Մանդելայի կկատարի Ordinary Love երգը: Այս կերպ Հոլիվուդն ու Ամերիկյան կինոակադեմիան եւս մեկ անգամ հարգանքի տուրք կմատուցեն ազատության մարտիկին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով մրցանակաբաշխության պաշտոնական կայքը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին առաջնորդ Նելսոն Մանդելայի կյանքին եւ գործունեությանը նվիրված «Երկար ճանապարհ դեպի ազատություն» ֆիլմի երգը` Ordinary Love-ը, ներկայացված է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում:

«Երկար ճանապարհ դեպի ազատություն» ինքնակենսագրական ֆիլմը ճանաչվել է միջազգային բեսթսելլեր: Ֆիլմը պատմում է Նելսոն Մանդելային կյանքի գործունեության եւ բանտում անցկացված 27 տարիների մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին:

Մանդելան ՀԱՀ-ի պատմության մեջ սևամորթ առաջիննախագահն է, ով ղեկավարել է երկիրը 1994-1999թթ.: Երիտասարդ տարիներին նա ակտիվ գործունեություն է ծավալել ռասիստական վարչակարգիի դեմ: 1993թ. Մանդելան դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր: Մահացել է նախորդ տարվա դեկտեմբերին, 93 տարեկան հասակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում