Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ConiFA-ն մերժել է չճանաչված երկրների ֆոտբոլի առաջնությանը ԼՂՀ-ի մասնակցության դեմ Ադրբեջանի բողոքը

ConiFA-ն մերժել է չճանաչված երկրների ֆոտբոլի առաջնությանը ԼՂՀ-ի մասնակցության դեմ Ադրբեջանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնությունը (ConiFA) մերժել է չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության հետ կապված Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիաների բողոքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Համադաշնության կայքում:

«ConiFA-ն ստեղծվել է չճանաչված տարածաշրջաններին, փոքրամասնություններին, երկրներին, մարդկանց եւ տարածքներին ֆուտբոլի միջոցով իրենց ներկայացնելու հնարավորություն տալու համար: Մենք չենք դատում Լեռնային Ղարաբաղի քաղաքական իրավիճակի, անկախության կամ կախվածության մասին: Այդ պատճառով մենք հասատում ենք ԼՂ-ին արված հրավերը, ինչի մասին գրավոր հայտնել ենք Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիային (AFFA): Մեզ համար կարեւոր է, որ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան չի հանդիսանում ոչ AFFA-ի, ոչ FIFA-ի մաս: Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում ֆուտբոլը մեկուսացված է միջազգային հանրակցությունից, իսկ ակումբի խաղացողները հնարավորություն չունեն մասնակցել միջազգային հանդիպումներին կամ առաջնություններին», -նշում է ConiFA-ն:

Կոնֆեդերացիան գտնում է, որ երկրագնդի մարդիկ պետք է հնարավորություն ունենան միմյանց հետ միջազգային ֆուտբոլ խաղալ եւ ներկայացնել իրենց մշակույթը:

«Այդ պատճառով մենք այլ ընտրություն չունենք, քան AFFA-ի հարցումը մերժելը: Հուսով ենք, որ AFFA-ն հարգանքով կընդունի մեր որոշումը: Մենք ցանկանում ենք ընդգծել, որ մեր որոշումը պետք է չընդունվի որպես քաղաքական հայտարարություն, եւ նպատակ չունի նեղացնել AFFA-ին, Ադրբեջանի Հանրապետությանը կամ ադրբեջանական ժողովրդին: Մենք հավասարապես հարգում ենք բոլորին` անկախ մշակույթից, կրոնից, քաղաքական հայացքներից կամ ժառանգությունից», -եզրափակում է ConiFA-ն:

AFFA-ն օրերս բողոք էր հայտնել ConiFA-ին` կապված ԼՂՀ-ի ֆուտբոլի թիմի` չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հրավեր ստանալու հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am