Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Շարակ» ջազ-խումբը համերգով հանդես կգա «Մեցցո» երաժշտական ակումբում

«Շարակ» ջազ-խումբը համերգով հանդես կգա «Մեցցո» երաժշտական ակումբում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազ ոճում ստեղծագործող «Շարակ» խումբը փետրվարի 9-ին համերգով հանդես կգա «Մեցցո» երաժշտական ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ակումբից` համերգը կլինի կենդանի կատարմամբ:

«Շարակ»-ի կազմում հանդես են գալիս Արմեն Հյուսնունցը (սաքսաֆոն), Կարեն Մամիկոնյանը (դաշնամուր), Գագիկ Խոդավիրդիմը (կիթառ), Հակոբ Օրդակյանը (հարվածային գործիքներ) և Էդգար Սահակյանը (բաս կիթառ):

«Շարակ»-ը նվագում է ջազ-ֆյուժն ոճում (երաժշտական այս ժանրը միավորում է ջազի և այլ ոճի երաժշտություն` սովորաբար փոփ, ռոք, ֆոլք, ռեգգի, ֆանկ, մետալ, հիփ-հոփ, էլեկտրոնային և էթնիկ երաժշտության տարրեր): Այն միավորել է երաժիշտներին  2010 թվականից սկսած` ջազի սիրահարներին հնարավորություն ընձեռելով բարձրաճաշակ երաժշտություն ունկնդրել Երևանի ջազային տարբեր ակումբներում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am