Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ դահուկորդները լավ են նախապատրաստվել Սոչիի օլիմպիական խաղերին

Հայ դահուկորդները լավ են նախապատրաստվել Սոչիի օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի 4 մասնակիցներից 3-ը դահուկորդներ են, եւս մեկը՝ լեռնադահուկորդ: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի դահուկային սպորտի թիմի մարզիչ Սլավա Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, խնդրում եմ հակիրճ ներկայացնեք դահուկային սպորտի մեր մասնակիցներին:

-Միանգամից ասեմ, որ այն, որ Սոչիի խաղերին մեր երկիրը ներկայացնելու են 3 դահուկորդներ, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի լուրջ աշխատանքի արդյունքն Է:

Ի սկզբանե, Հայաստանին հատկացված Էր օլիմպիական խաղերի դահուկային սպորտի 2 տեղի քվոտա՝ 1 կին եւ 1 տղամարդ մարզիկի համար: Ի դեպ, միայն այն պայմանով, որ մարզիկները չպետք Է ունենան 300 միավորից ավելի ցածր վարկանիշային ցուցանիշ:

 Բայց քանի որ մեր դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը բավականին հաջող ելույթներ ունեցան տարբեր մրցաշարերում, մասնակցեցին Ֆինլանդիայում կազմակերպված ուսումնամարզական հավաքներին, տարբեր միջազգային մրցումների, եւ Հայաստանի վարկանիշը միջազգային դահուկային սպորտում բարձրացավ, հնարավոր դարձավ եւս մեկ հայ մարզիկի հայտավորել օլիմպիական խաղերին:

 -Ի՞նչ ակնկալիքներ ունեք մեր մարզիկներից օլիմպիական խաղերում:

-Դահուկային սպորտը շատ յուրահատուկ մարզաձեւ Է: Առաջին 30 տեղերը զբաղեցրած մարզիկները համարվում են մարզաձեւի վերնախավը, եւ եթե մեր մարզիկը, խոսքն առաջին հերթին Սերգեյ Միքայելյանի մասին Է, տեղ զբաղեցնի այս խմբում, ապա դա արդեն լուրջ առաջընթաց կլինի:

- Ի՞նչ ի նկատի ունեք, երբ խոսում եք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի լուրջ աշխատանքի մասին:

-Տարբեր գործոններ: Այժմ Հայաստանի դահուկորդները ապահովված են բարձրակարգ գույքով, նրանց համար մարզվելու լավ պայմաններ են ստեղծվել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` արտերկրում: Այս ամենը չԷր կարող դրական չանդրադառնալ մեր երկրում մարզաձեւի զարգացման վրա: Ժամանակին Հայաստանի դահուկորդները տեխնիկական շատ խնդիրներ ունեին, իսկ այժմ նման խնդիրներ չկան:

Պատահական չԷ, որ Հայաստանը, որպես պետություն, այժմ ավելի բարձր միջազգային վարկանիշ ունի: Առաջընթացն ակնհայտ Է, առավել եւս` մասնագետների համար:

- Ձեր կարծիքով, Հայաստանի դահուկորդները որքա՞ն լավ են նախապատրաստվել Սոչիի խաղերին:

-Նրանց օլիմպիական նախապատրաստության համար մշակվել եւ իրագործվել Է շատ լուրջ ծրագիր: Մարզաձեւի ազգային ֆեդերացիան նրանց համար ապահովել Է ամեն անհրաժեշտը:

-Սոչիի օլիմպիական խաղերի ավարտից մեկ օր անց՝ փետրվարի 24-ին  Հայաստանում առաջին անգամ կմեկնարկեն Համահայկական ձմեռային խաղերը:

-Սոչիից վերադառնալուց հետո մենք միանգամից կներգրավվենք այդ մրցումներում: Շատ հաճելի Է, որ Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից խաղերին մասնակցելու շատ հայտեր են ներկայացվել: Կարծում եմ, այս մրցումները բարձր մակարդակով կանցկացվեն:

Զրույցը վարեց Զավեն Վարդանյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am