Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Առնվազն 36 երկիր կմասնակցի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին

Առնվազն 36 երկիր կմասնակցի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեսունվեց երկրների հանրային հեռարձակողներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի 59-րդ մրցույթին: Ինրպես «Արմենպրես»-ը տեղեկացավ միջազգային հեռուստատեսային մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքից, Լեհաստանի և Պորտուգալիայի հանրային հեռարձակողները 2014 թվականին կրկին կլուսաբանեն մրցույթը, մինչդեռ հունական նոր NERIT հանրային հեռարձակողը պետք է շարունակի նախորդ հեռարձակողի գործը:

Մասնակցության հաստատման վերջնաժամկետը երկարաձգվել է ևս 10 օրով, որպեսզի Սլովենիայի RTVSLO հեռարձակողը նույնպես կարողանա մասնակցել: «Տեսնում ենք, որ այս տարի կրկին մրցույթին են միանում Լեհաստանի և Պորտուգալիայի հեռարձակողները, որոնք կարծես կազդուրվում են ֆինանասական ճգնաժամից, մինչդեռ մյուսները պետք է բարդ ընտրություն կատարեն` ծանր բյուջետային կրճատումների պատճառով»,- Հեռարձակողների եվրոպական միության անունից ասել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր տնօրեն Ջոն Օլա Սանդը:

«Եվրատեսիլ 2014» 59-րդ ամենամյա մրցույթը տեղի է ունենալու Դանիայի մայրաքաղաք  Կոպենհագենի B&W Hallerne արենայում: Երրորդ անգամ է, ինչ մրցույթը  անցկացվելու է Դանիայում, վերջինը` 2001 թվականին էր: Մրցույթի կիսաեզրափակիչները նախանշված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Մրցույթին մասնակցելու են մոտ 3 տասնյակ երկրներ: 12 երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին, դա պատճառաբանելով ոչ միայն ֆիննասական խնդիրներով, այլև մրցույթի հանդեպ հետաքրքրության նվազմամբ:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, խոստմանը համաձայն, Ամանորի գիշերն իր եթերում հայտարարեց, որ «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանը կներկայացնի երգիչ, երգիծական ժանրի արտիստ Արամ MP3-ն:

Հունվարի 20-ին կամ 21-ին պարզ կդառնա, թե Հայաստանը որ կիզաեզրափակչում ելույթ կունենա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am