Մշակույթ

«Երգող Հայաստան» մրցույթը կնվիրվի Կոմիտասի 145-ամյակին

2 րոպեի ընթերցում

«Երգող Հայաստան» մրցույթը կնվիրվի Կոմիտասի 145-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի ծննդյան 145-ամյա հոբելյանին նվիրված «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթն սկսել է ընդունել մասնակցության հայտեր: ՀՀ մշակույթի նախարարության,Երևանի քաղաքապետարանի,Հայաստանի երաժշտական ընկերության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումը կանցկացվի 2014 թվականի մարտի 25-ից մայիսի 3-ը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի և Ջավախքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների մանկապատանեկան երգչախմբերը: Մրցութային հանձնաժողովի (ժյուրիի) կազմում ընդգրկված դիրիժորների և խմբավարների ղեկավարությամբ գործող երգչախմբերը չեն կարող մասնակցել:

Երգչախմբերի մրցույթն անցկացվում է երկու փուլով. առաջին փուլը կանցկացվի 2014թ. մարտի 25-ից ապրիլի 10-ը, երկրորդ փուլը՝ 2014թ. ապրիլի 26-ին և 27-ին:

Գալա համերգը կկայանա 2014 թ. մայիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երգչախմբերի միջև մրցույթն անցկացվում է2 կարգով: Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տարբեր բնույթի առնվազն 3 ստեղծագործություն, որոնցից մեկը` մրցութային պարտադիր ստեղծագործություն: Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն: Պարտադիր ստեղծագործությունները նվիրված են Կոմիտասի 145-ամյակին:

Մասնակցությանհայտերնընդունվում են մինչև 2014 թ. մարտի 15-ը` ՀՀ մարզպետարանների, Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կրթության և մշակույթի վարչություններում, Երևանում` ՀՀ կրթության և գիտության նախարարության և քաղաքապետարանի կրթության և մշակույթի վարչություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում