Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

«Էյր Ֆրանս»-ը կավելացնի Հայաստան չվերթների քանակը


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական խոշորագույն ավիափոխադրող «Էյր Ֆրանս» ընկերությունը 2014-ի ամռանը Փարիզ-Երևան և հակառակը չվերթների քանակը կհասցնի շաբաթական 6-ի: Այդ մասին նոյեմբերի 21-ին հրավիրած ասուլիսում նշեց «Իքզեքյութիվ Թրավլ» ընկերության նախագահ-համասեփականատեր Լևոն Բաղդասարյանը: ««Էյր Ֆրանսը որոշել է մայիսից սկսած շաբաթական 6 թռիչք կատարել 4-ի փոխարեն: Հուլիս-օգոստոսին «Էյր Ֆրանս»-ը չվերթներ կկատարի ամեն օր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը՝ կարևորելով չվերթների հաճախակիացումը Հայաստան-Ֆրանսիա տուրիստական կապերի զարգացման առումով: Բաղդասարյանի խոսքով՝ նստատեղերի քանակի ավելացումը կբերի տոմսերի գնի նվազեցմանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ցանկություն հայտնեց, որ Լևոն Բաղդասարյանն «Էյր Ֆրանս»-ին համոզի ամենօրյա չվերթներ կատարել ոչ միայն հուլիս-օգոստոսին, այլ մյուս ամիսներին ևս: Դիվանագետի դիտարկմամբ՝ Հայաստան-Ֆրանսիա զբոսաշրջային հոսքերի ակտիվացումն է մղել ֆրանսիական ավիափոխադրողին հաճախակիացնել չվերթների քանակը: Դեսպանը խոստացավ շամպայնով նշել, եթե հաջողվի «Էյր Ֆրանս»-ին համոզել չվերթների քանակը հաճախակիացնել նաև մյուս ամիսներին:

«Իքզեքյութիվ Թրավլ»-ը Հայաստանում «Էյր Ֆրանս» եւ «KLM» ավիաընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է: Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ