Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պլասիդո Դոմինգո կրստերի այցելությանը ԼՂՀ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պլասիդո Դոմինգո կրստերի այցելությանը 
ԼՂՀ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի երգիչ, երգահան Պլասիդո Դոմինգո կրտսերի` Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունն ու այնտեղ տեղի ունեցած համերգը զայրացրել է ադրբեջանցիներին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ի դեմս խոսնակ Էլման Աբդուլլաևի, այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Աբդուլլաևը հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի սկզբունքային տեսակետի մասին, համաձայն որի` առանց պաշտոնական Բաքվի հետ համաձայնեցնելու ցանկացած այցելություն Լեռնային Ղարաբաղ կհամարվի անօրինական: Նա նշել է, որ իրենք ներկայում ուսումնադիրում են Պլասիդո դոմինգո կրտսերի այցելության հարցը:

Նա նոյեմբերի 17-ին այցելել էր Ղարաբաղ: Նախօրեին, Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն հարցին, թե արդյոք Դոմինգոն չի անհանգստանում իր ելույթից հետո Ադրբեջանի «անցանկալի անձանց» սև ցուցակում հայտվելու համար, ինչպես Մոնսերատ Կաբալյեն և այլ հանրաճանաչ դեմքեր, երգիչը կես կատակ, կես լուրջ պատասխանել էր. «Ես տեղական քաղականությունից ոչինչ չեմ հասկանում: Հավանականություն կա՞, որ ինձ բանտում պահեն: Դեմ չեմ, եթե ինձ բարձ և վերմակ տաք և մի տուփ ծխախոտ ու սուրճ: Միակ բանը, որ ցանկանում եմ, այն է, որ հաջորդ առավոտյան ինձ չգնդակահարեն»:

Պլասիդո Դոմինգո կրստերը հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին է: Դոմինգո կրտսերը երգեր է գրել Լուչիանո Պավարոտտիի, Դայանա Ռոսի, Թոնի Բենեթի, Մայքլ Բոլթոնի, Պլասիդո Դոմինգո ավագի և այլ երգիչների համար: Նա 2010թ. համագործակցել է «Գրեմմի»-ի մրցանակակիր Խուան Քրիստոբալ Լոսադայի և Sonic Projects Records-ի հետ և թողարկել իր Songs for Christmas/Canciones de Navidad ձայնասկավառակը և լատինական «Գրեմմի» մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am