Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ կոնգրեսականները Սպիտակ տանը կոչ են արել բեկանել հայ որբերի գորգի ցուցադրությունն արգելող որոշումը

ԱՄՆ կոնգրեսականները Սպիտակ տանը կոչ են արել բեկանել հայ որբերի գորգի 
ցուցադրությունն արգելող որոշումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսականների երկկուսակցական խումբը, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, միացել են կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Դեվիդ Վալադաոյին` կոչ անելով Սպիտակ տանը վերանայել Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսում հայ որբերի գործած գորգի ցուցադրությանն ընդդեմ որոշումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի գրասենյակից,  Վալադաոն և Շիֆը կոնգրեսական նամակում գրում են. «Հայ որբերի գորգն ամերիկյան և հայկական պատմության ընդհանրությունն է, և պատկանում է ամերիկացի ժողովրդին: Հայ-ամերիկյան կազմակերպությունները տասնամյակներով դիմում էին Սպիտակ տուն և Պետդեպարտամենտ, որպեսզի գորգը ներկայացվի հանրությանը: Ափսոս, այս խնդրանքը չի բավարարվել»,-նշված է նամակում:

ԱՄՆ-ի հայկական համայնքի անունից շնորհակալություն հայտնելով ներկայացուցիչների պալատի անդամներ Շիֆին և Վալադաոյին` Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նաև ողջունել է բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պայքարում են հանուն Թուրքիայի բազմադարյա վետոյից հրաժարվելու և ԱՄՆ նախագահի`  թուրքական դնչակալը վերացնելու, որպեսզի քննադատվեն և հիշվեն մարդկության դեմ իրականացված անպատիժ ոճիրները: Վալադաո-Շիֆ նամակը ստորագրել են եւս 30 կոնգրեսականներ:

ԱՄՆ նախկին նախագահ Քելվին Քուլիջին ի նշան երախտագիտության նվիրաբերած գորգն, ըստ Սպիտակ տան, չի ցուցադրվի ցուցահանդեսում: Washington Post-ը և National Public Radio-ն հարցում էին ուղարկել, թե ինչու է Սպիտակ տունը մերժել գորգը տրամադրել Սմիթսոնյան ինստիտուտում ցուցահանդեսի համար, որը կազմակերպվել է Հայկական մշակութային հիմնադրամի և Հայկական գորգային հասարակության հետ համատեղ: Public Radio International-ի հետ հարցազրույցում Washington Post-ի մշակութային մեկնաբան Ֆիլիպ Քեննիքոթը նշել է, որ Սպիտակ տունը իր որոշումը չի բացատրել, հավանաբար, այն պատճառով, որ ԱՄՆ կառավարությունը հարգում է Թուրքիայի` Ցեղասպանության ժխտման միջազգային արշավը:

11' 7" x 18' 5" չափեր ունեցող հայկական գորգը բաղկացած է 4404206 առանձին հյուսվածքներից: Այն պատրաստվել է 10 ամսվա ընթացքում, և հասցվել նախագահ Քուլիջին 1925-ի դեկտեմբերի 4-ին: Գորգի հետևի մասում գրված է «Ի ՆՇԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ` ՆԱԽԱԳԱՀ  ՔՈՒԼԻՋԻՆ» ("IN GOLDEN RULE GRATITUDE TO PRESIDENT COOLIDGE"):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am