Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փարիզում դպրոցականները փողոց են դուրս եկել արտաքսված հայ աշակերտի իրավունքները պաշտպանելու համար

Փարիզում դպրոցականները փողոց են դուրս եկել արտաքսված հայ աշակերտի 
իրավունքները պաշտպանելու  համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական իշխանությունները Հայաստան են արտաքսել 19-ամյա հայ աշակերտ Խաչիկ Խաչատրյանին, իսկ նրա ընտանիքը դեռ Ֆրանասիայում է: Պատանին տնային կալանքի է հանձնվել իր հայրենի գյուղում` զինվորական ծառայությունից խուսափելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  FRANCE 24 հեռուստաընկերությանն է հայտնել «Կրթության առանց սահմանների» ցանցը:

Խաչատրյանների ընտանիքը Ֆրանիսա էր տեղափոխվել  2011 թվականին: Քաղաքական ապաստանի համար նրանց դիմումները մերժվել էին 2012 թվականի մարտին: Որոշումը բավարարվել է 2013 թվականի հունվարին, երբ ընտանիքը ներկայացրել է բողոք-դիմում:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ֆրանսիական իշխանություններն արտաքսում են այլազգի դպրոցականի, ինչը վրդովվեցրել է երկրի բնակիչներին և աշխակերտներին: Հոկտեմբերի 9-ին արտաքսվել էր գնչուհի Լեոնարդա Դիբրանին, ում ընտանիքը հիմա բնակվում է Կոսովոյում: 

Մայրաքաղաք Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում հազարավոր դպրոցականներ հոկտեմբերի 17-ին բողոքի ցույցեր են արել հայազգի Խաչիկ Խաչատրյանին և 15-ամյա  Լեոնարդա Դիբրանիին երկրից արտաքսելու դեմ: Ցուցարարները արգելափակել են դպրոցների մուտքերը:

Իրենց զայրույթն արտահայտելու համար փողոցներ դուրս եկած դպրոցականներին են միացել հարյուրավոր մեծահասակներ և ուսանողներ: Պատանիների մի փոքր խումբ թմբկահարել է, իսկ ամբոխը վանկարկել է «Ազատ արձակեք Խաչիկին»` պահանջելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հրաժարականը:

«Մենք այստեղ ենք նախևառաջ Խաչիկի և Լեոնարդայի համար», -նշել է ավագ դպրոցի շրջանավարտ Լաուրե Անդերսոնը:- Բայց և այստեղ ենք կառավարության ձախ ուժերի հանդեպ մեր հիասթափությունն արտահայտելու համար, որոնք պետք է գործեն (իրական) ձախ ուժերի նկատմամբ»:

«Ես ցնցված եմ նրանով, որ մենք արտաքսում ենք աշակերտների: Յուրաքանչյուր երեխա կրթության իրավունք ունի` անկախ ազգությունից, կրոնից կամ ծագումից: Առանց բացառության: Դա անընդունելի է»,-  նշել է փարիզյան դպրոցներից մեկի պատմության և աշխարհագրության դասատուն: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am