Շոու բիզնես

Լեհաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի նախկին մենակատար Սերժ Թանգյանը հոկտեմբերին կենդանի մենահամերգներով հանդես կգա Լեհաստանում` Վարշավայում և Գդանսկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Warsaw Business Journal լեհական ամսագրին, սիմֆոնիկ նվագախմբի հետԹանգյանը հոկտեմբերի 11-ին ելույթ կունենա Վարշավայի «Sala Kongresowa» համերգասրահում, իսկ հաջորդ օրը` Գդանսկի` մոտ տասնհինգ հազար հանդիսատես տեղավորող«Ergo» ասպարեզում:

Ամերիկահայռոք երաժիշտև երգահան Թանգյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։2013 թ. հունիսի 25-ին թողարկվել է Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը`Orca Symphony No. 1։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում