Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Facebook-ով շփումը մարդկանց ավելի երջանիկ չի դարձնում, գիտնականներ

Facebook-ով շփումը մարդկանց ավելի երջանիկ չի դարձնում, գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցից օգտվելը մարդկանց օգնում Է այնպիսի զգացողություն ունենալ, որ իրենք միշտ կապի մեջ են, բայց նրանց ավելի երջանիկ չի դարձնում, պարզել են ԱՄՆ-ի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակված Է PLOS ONE հանդեսում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Միչիգանի համալսարանից հետազոտողների տվյալներով՝ որքան ավելի շատ ժամանակ Է մարդն անցկացնում սոցիալական ցանցում, այնքան ավելի ցածր Է նրա բավարարվածությունը սեփական կյանքից: Մարդիկ իրենց ավելի երջանիկ չեն զգում՝ պահպանելով հարյուրավոր վիրտուալ շփումներ: 

«Թվում Է, թե Facebook-ն անգնահատելի հնարավորություն Է ներկայացնում մարդու շփվելու հիմնական պահանջմունքի  բավարարման համար: Բայց կյանքից բավարարվածությունը մեծացնելու փոխարեն այն բերում Է հակառակ արդյունքի»,-նշում Է Միչիգանի համալսարանին առընթեր Սոցիալական հետազոտությունների ինստիտուտից սոցիալական հոգեբան Էթան Քրոսը:

Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել Facebook-ի 82 չափահաս օգտատերերի շրջանում, որոնք իրենց Էջ մուտքի հնարավորություն ունեն սմարթֆոնի միջոցով: Երկու շաբաթվա ընթացքում օրվա մեջ հինգ անգամ տարբեր պահերի հեղինակները կամավորներին հաղորդագրություններ Էին ուղարկում հետեւյալ հարցերով՝ «Ինչպե՞ս ես քեզ զգում հենց հիմա», «Որքա՞ն ես անհանգստացած այժմ», «Որքա՞ն ես քեզ միայնակ զգում այժմ», «Ի՞նչ  հաճախականությամբ ես մտնում քո ակաունտը մեր վերջին հարցման պահից», «Որքա՞ն հաճախ ես մարդկանց հետ ուղղակիորեն շփվել վերջին հարցման պահից»:

Հեղինակները հարցման մասնակիցներին խնդրել են գնահատել կյանքից բավարարվածության մակարդակը հետազոտության սկզբում եւ վերջում եւ բացահայտել են, որ որքան ավելի շատ Է մարդն օգտվել Facebook-ից, այնքան ցածր Է եղել նրա բարեկեցության զգացողությունը: Դրա հետ մեկտեղ մարդկանց հետ կենդանի շվումը կամ հեռախոսով հաղորդակցվելը բարելավել Է գիտափորձի մասնակիցների ինքնազգացողությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am